Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում ընկեր Քրիստինեի հետ այցելեցինք 5տ. (ընկեր Անահիտ) խումբ: Թեման ` ատամները ճիշտ լվանալն էր: Քանի որ երեխաները չէին կարող լվանալ անհատական դասասենյակում, նախընտրեցինք ավելի հետաքրքիր ձևով մատուցել նյութը: Նախ թղթի վրա նկարել խոշոր ատամներ, որից հետո վերցրեցինք երեք գույնի գուաշներ ` կապույտ, կանաչ և դեղին: Ընկեր Քրիստինեն երեխաներին բացատրեց, որ կապույտ գույնով ներկում ենք վերևի ատամները, օգտագործելով վերևից ներքև շարժումը, կանաչ գույնով ներկեցինք ներքևի ատամները այս անգամ օգտագործելով ներքևից վերև շարժումը, իսկ վերջում դեղին գույնով ներկեցինք շրջան: Երեխաներին վերջում կարծես անակնկալ էր սպասվում, թե ինչ պատկեր պետք է ստանանք, սակայն նրանք արդեն իսկ կռահել էին: Կապույտ գույնը ամպերն էր, կանաչը` խոտը, իսկ դեղինը արևը:

Թողնել մեկնաբանություն