Երևան համայնքի վարչական շրջաններ

Դավթաշեն

Դավթաշեն, վարչական շրջան Երևանում։ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։

Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։

Ենթակառուցվածքային համալիր `գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամբարներ, լճեր

Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Հուշարձաններ `

  • Հուշահամալիր նվիրված Համաշխարհային երկրորդ պատերազմին
  • Դավթաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցի
  • Տիգրան Պետրոսյանի հուշարձան
  • Դավթաշենի կամուրջ
  • Քրիստոնեության 1700 ամյակին նվիրված խաչքար
  • Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
  • Հրազդանի կիրճ

Տաճարներ ՝ 

  • Դավթաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցի

Փողոցներ`

  • Սասնա ծռեր
  • Անաստաս Միկոյան
  • Տիգրան Պետրոսյան փողոց
  • Գրիգոր Աղաբաբյան
  • Փիրումյանների փողոց

Թաղամասներ `

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասներ

Թողնել մեկնաբանություն