Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Ապրիլի 19-ին միջին դպրոցի 4-6-րդ դասարանցիների հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզի՝ Ծաղկունք գյուղ։ Առաջին կանգառը Ծաղկունք գյուղի ագրարային գործարաններից մեկն էր, սակայն այդտեղ առաջին անգամ չէի, որտեղ ստանում են ալյուր տարբեր հումքից, թեյեր, մեզ հյուրասիրեցին իրենց արտադրանքներից մասուրի թեյի էքստրակտ: Գործարանում ծանոթացանք նոր բերված սարքավորումներին, վերհիշեցինք սարքերի մասին ինֆորմացիան, միասին երգեցինք ու շարժվեցինք առաջ:

Կանգ առանք գյուղի բարձունքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Եկեղեցում շարականներ երգելուց անմիջապես հետո պտտվեցինք եկեղեցու շուրջը, ականատես եղանք բարձունքից երևացող տեսարանին, լուսանկարվեցինք ու շարժվեցինք ճամփորդության կարևոր վայրերից մեկին:

Հաջորդ կանգառը Ծաղկունք գյուղում գտնվող Կարապետյանների հացատունն էր, որտեղ էլ ծանոթացանք հացի թխման ընթացքին, իսկ մինչ հացը թոնրում թխվում էր միասին շուրջպար բռնեցինք, պարեցինք երգեցինք, այնուհետև անցանք ՚՚արիշտա՚՚ պատրաստելու գործընթացին: Վերջացնելուց հետո հացատան երկրորդ հարկում մեզ սպասվում էր անակնկալ միջին դպրոցի սաներից մեկի կողմից՝ ջութակի նվագակցությամբ:

Քայլեցինք նաև` դեմ-դիմաց գտնվող հացատուն։ Այստեղ ինքներս մեր ձեռքերով հաց պատրաստեցինք, խմորից ձևեցինք հացերն ու ուղարկեցինք թխվելու։ Էլ ինչ սեբաստացիներ առանց ազգային երգ ու պարի։ Մինչ մեր հացը պատրաստ կլիներ, դրսում շուրջպար բռնեցինք, երգեցինք, պտտվեցինք տարածքում ու գնացինք մեր հացերը համտեսելու, փորձեցինք, համեմատեցինք մյուս հացատան հետ։ 

Գլխատուն` գլխավոր տուն: Փոքրիկ տարածք, որտեղ հնում մարդիկ են ապրել, ուսումնասիրեցինք ներսում եղած թոնիրները, ընդանուր տարածքը։

 Գլխատնից հետո գնացինք մի շատ գեղեցիկ լուսավոր ու հանգիստ միջավայր, մի վայր էր որտեղ տեղի գյուղացիները, ինչպես նաև մյուսները կարող էին հանգիստ գալ նստել ու աշխատել։

Վերջին կանգառը Ծաղկունք գյուղի դպրոցն էր, որտեղ երաժշտական համերգ էր սպասվում «Երևան» լարային քառյակի կողմից` ջութակի, թավջութակի նվագակցությամբ։ Ահա վարտվեց մեր ճամփորդությունը, ինչը լինելով գրեթե ամբողջովին ուսումնական բնույթի, նաև շատ հավես ու հետաքրքիր էր։

1 Comments

Թողնել մեկնաբանություն